Ամերիկյան Նեւադա նահանգի Սփարքս քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ենթադրյալ կրակողը եւս զոհվել է, հաղորդում է տեղի Reno Gazette-Journal թերթի կայքը՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցչին:
Նախնական տեղեկատվությամբ՝ վիրավորները դպրոցականներ են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կրակոցները հնչել են այսօր՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան, դասերն սկսելուց անմիջապես հետո: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ վիրավորներից մեկը 12-ամյա տղա է:
Միջադեպի հետ կապված՝ իշխանությունները տարհանել են երկու դպրոցների աշակերտներին: Նշվում է, որ կասկածյալն ինքնասպան է եղել:





























