Երեւանի Հաղթանակ կամրջից Մաշտոցի պողոտա տանող թունելի սկզբնամասում, հոկտեմբերի 21-ին իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բախման հետեւանքով «ԳԱԶ-31029»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























