Երեւանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի դիմաց, հոկտեմբերի 21-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Օպել»-ի վարորդը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























