ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է առավելագույնս խստացնել հակաահաբեկչական միջոցները, օրինակ, 25 տարով աքսորել մահապարտ-ահաբեկչի ընտանիքը: Նա նշել է, որ այլ ելք չկա: Եթե մահապարտն իմանա, որ իր գործողություններից տուժելու է ընտանիքը, կանգ կառնի: Ժիրինովսկին այսօր նման կարծիք է հայտնել լրագրողներին՝ մեկնաբանելով Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունը, փոխանցում է ««ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա նաեւ կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը: Նա նշել է, որ պետք է վերահսկել ամեն ինչ եւ ամենուրեք, քանի որ պետությունն անվտանգություն է եւ այն պետք է ապահովել ցանկացած մեթոդներով: