ՌԼԴԿ-ն դեմ է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի պաշտոնից Օնիշչենկոյի հեռանալուն եւ հարկավոր է համարում երկարացնել նրա լիազորությունները: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել կուսակցության աաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի ամբողջ պատմության ընթացքում ավելի լավ սանիտարական բժիշկ չի եղել»:

«Մենք  կտրականապես դեմ ենք Օնիշչենկոյի հեռանալուն: Պետք է երկարացնել նրա լիազորություններն ու պետական մրցանակի ներկայացնել»,-ասել է Ժիրինովսկին:

Նա կարծում է, որ Աննա Պոպովան, որը նշանակվելու է գերատեսչության ղեկավարի պաշտոնում, այդ աշխատանքից գլուխ չի հանի:

Հիշեցնենք, որ Օնիշչենկոն հեռանում է պաշտոնից, քանի որ սպառվում է նրա լիազորությունների ժամկետը: Նոր ղեկավար է նշանակվելու նրա տեղակալ Աննա Պոպովան:

Ռուսաստանի «արտաքին գործերի սանիտարական նախարար» Գենադի Օնիշչենկոն լքում է պաշտոնը