Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հավանական է, ստիպված կլինի պատասխանել իրավապահ մարմինների հարցերին, դրանց շարքում կարող է լինել նաեւ վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործը: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Հարցին, թե հնարավո՞ր է հենց Սահակաշվիլիի դեմ քրգործ հարուցվի, Իվանիշվիլին պատասխանել է. «Ես շատ զգույշ եմ, ես կառավարության ղեկավարն եմ եւ շատ զգույշ եմ, որպեսզի որեւէ կտրուկ հայտարարություն չանեմ: Ես կսահմանափակվեմ շատ ընդհանուր հայտարարություններով»:
«Բնական է, նրան վերաբերող հարցեր կան եւ, բնական է, եթե ես հիմա ասեմ, որ նման հնարավորություն չկա, սուտ կլինի եւ ոչ ոք չի հասկանա: Ներկայումս նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բանտում է,, ՊՆ նախկին ղեկավար Բաչո Ախալայան բանտում է, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլիին բռնում են Ֆրանսիայում, գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին եւ շատ այլ պաշտոնյաներ հետապնդվում է եւ հասարակությունը նրանց բազմաթիվ հարցեր ունի: Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ դատախազությունում երեք քրեական գործ կա եւ դատաքննություն է ընթանում, իհարկե հարցեր կան նաեւ Սահակաշվիլիի հետ կապված»,- հայտարարել է վարչապետը, հաղորդում է Civil Georgia-ն:





























