Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հերքել է Գենադի Օնիշչենկոյի պաշտոնաթողության մասին տեղեկությունները: Նա նշել է, որ Օնիշչենկոյի լիազորություններն իսկապես սպառվում են, սակայն նրա պաշտոնաթողության մասին հրաման չկա:

Տիմակովան նշել է, որ թե Օնիշչենկոյի լիազորությունների երկարաձգումը, թե նոր պաշտոնյայի նշանակումը, Մեդվեդեւի լիազորությունների շրջանկում է,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Օնիշչենկոյի պաշտոնաթողության մասին հայտարարել էր երկրի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Ըստ նրա՝ Օնիշչենկոյի պաշտոնը զբաղեցնելու է նրա տեղակալը՝ Աննա Պոպովան: Ի պատասխան Օնիշչենկոն Գոլոդեցին կոչել է «տարօրինակ կերպար», որն իրավունք չունի որոշելու իր պաշտոնաթողության հարցը:

Ռուսաստանի «արտաքին գործերի սանիտարական նախարար» Գենադի Օնիշչենկոն լքում է պաշտոնը