Վանաձորում այսօր` հոկտեմբերի 22-ին ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ 64-ամյա մի կին «Ղրղշլաղ» թաղամասի կամրջի մոտ անկանոն պահվածք է դրսեւորում եւ խոչընդոտում երթեւեկությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարողացել են հանգստացնել նրան եւ տեղափոխել մարզային հոգեբուժարանի նյարդաբանական կենտրոն: Պարզվել է, որ նա հոգեկան խնդիրներ ունի:





























