Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում հոկտեմբերի 22-ին մարզային դատարանը սերիական մարդասպանների դատավճիռն է կայացրել:
Վիկտոր Սոտնիկովը, որին մեղադրում են ութ սպանությունների մեջ, ճաղերի հետեւում կանցկացնի ամբողջ կյանքը: Այդ հանցագործություններից չորսի մասնակիցն է եղել չերնոբիլցի հաշմանդամ Ալեքսանդր Լենշինը: Նա գաղութում կանցկացնի 19 տարի:
Բացի այդ, Սատանա մականունով հանցագործն առաջին զոհի մորը պետք է վճարի 1,5 մլն ռուբլի փոխհատուցում:
2000- 2011թթ ընթացքում Սոտնիկովը ծրագրել եւ իրականացրել է ավելի քան տասը սպանություն: Այս ընթցքում նրա զոհն են դարձել ութ մարդ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ոստիկանությունը մոլագարին ձերբակալել է 2011-ի նոյեմբերին: Սոտնիկովի եւ Լենշինի քրեական գործը կազմում է 19 գլուխ:





























