Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել են անմեղ մարդիկ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը եւ ռուս ժողովրդին:

Խնդրում եմ մեր մխիթարանքի եւ աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել անմարդկային բռնի գործողության հետեւանքով տուժածներին»: