Սում քաղաքի բնակիչը «ռուսական ռուլետկա» խաղի ժամանակ կրակել է իր ծանոթի վրա: Այս մասին հաղորդել են ՆԳՆ մարզային վարչությունում:
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ հանգստյան օրերին Կիրովում տեղակայված բնակարաններից մեկում: Ինչպես պարզվել է, մինչ այդ ընկերախումբն այնտեղ ալկոհոլ է օգտագործել: Գիշերը գրեթե բոլորը գնացել են քնելու, բացի երկու տղամարդկանցից, որոնք մնացել են խոհանոցում: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Տղամարդկանցի մեկն առաջարկել է «ռուսական ռուլետկա» խաղալ, հանել է ատրճանակը, պտտել դրա «թմբուկը»՝ մոտեցնելով այն իր քունքին: Նա երեք անգամ կրակել է,սակայն ոչ մի անգամ կրակոց չի հնչել: Չգիտես ինչու, նա ատրճանակն ուղղել է ընկերոջը եւ կրակել չորրորդ անգամ: Այս անգամ փամփուշտը խոցել է երիտասարդի աորտան եւ նա տտեղում մահացել է ուժեղ արյունահոսությունից:
Կրակողին ձերբակալել են: Հարուցվել է քրեական գործ:





























