2014թ.-ի հունվարի կեսին Թաիլանդում կարող են դրամահավաք մտցնել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնք մուտք են գործում երկիր:
Նախնական գումարը կազմում է 17 դոլարը: Ընդ որում Թաիլանդում գտնվելու ժամկետը օտարերկացու համար կազմում է երեք օրից ավել: Եթե եկվորները այստեղ մնան երեք օր կամ դրանից քիչ, ապա յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է մեկ դոլար վճարեն, գրում է «Ռոսիյսակայա գազետան»:
«Ժողովին, որին մասնակցում էին ազգային ոստիկանության, սպորտի ու զբոսաշրջության նախարարության, ինչպես նաեւ առողջապահության նախարարության ղեկավարներ, որոշվեց կառավարությանը ներկայացնել 500 բատ(17 դոլար) չափով դրամահավաքի ծրագիր ամեն քաղաքացուց, ով մուտք կգործի մեր երկիր երեք օրից ավել ժամկետով»,- պատմել է Թաիլանդի առողջապահության նախարար Պրադիտ Սինտհավանարոնգը:
Կվճարեն ինչպես մուտքի արտոնագիր ունեցող օտարերկրացիները, այնպես էլ առանց վիզային ռեժիմի մուտք գործածները:
Նորամուծության նախաձեռնողները կարծում են, որ սա կարող է նվազեցնել զբոսաշրջիկների քանակը՝ միաժամանակ բարձրացնելով նրանց «որակը»:





























