Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եղիշե Չարենցի հուշարձանին, որ տեղադրված է գրողի անունը կրող քաղաքում՝ Չարենցավանում: Հուշարձանի բացումը կայացել է հայկական քնարերգության դասականի 115-ամյակի միջոցառումների շրջանակներում:
Հոկտեմբերի 14-ից 22-ը քաղաքի մանկական այգիներում, դպրոցներում, մշակութային հաստատություններում կայացել են Չարենցին նվիրված միջոցառումներ: Կայացել է նաեւ դպրոցական շարադրությունների մրցույթ, որի հեղինակներին Չարենցավանի քաղաքապետը բջջային հեռախոսներ է նվիրել, իսկ հաղթողը բացել է հուշարձանը:
Քաղաքի հրապարակում նաեւ համերգ է կայացել:





























