Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեի երեկոյան հաստատել է նոր կառավարության կազմը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եւ աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովն ընդգրկված չեն նոր կառավարությունում: Պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը, իսկ աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար՝ Սալիմ Մուսլիմովը:
Զաքիր Հասանովը նախքան նոր նշանակումը եղել է Ներքին զորքերի հրամանատար, իսկ Սալիմ Մուսլիմովը՝ Սոցիալական պաշտպանության պետական ֆոնդի նախագահ:
Նշենք, 78-ամյա Արթուր Ռասիզադեն կրկին Ադրբեջանի վարչապետ է նշանակվել:





























