Ռուսաստանը միջազգային տրիբունալում Arctic Sunrise-ի գործի դատավարությանը չի մասնակցի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Այս շաբաթվա սկզբին հայցով Ռուսաստանին դիմել էին Նիդեռլանդների իշխանությունները, որոնք դիմել էին տրիբունալ՝ Greenpeace-ի նավի անձնակազմի անդամներին եւ ուղեւորներին անհապաղ ազատելու եւ նրանց վրայից մեղադրանքները հանելու պահանջով:
Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Greenpeace-ի միջազգային թիմը Պեչորի ծովում «Պրիռազլոմնայա» պլատֆորմի նավթային մշակումների դեմ ուղղված բողոքի ակցիա էր նախաձեռնել: Arctic Sunrise նավի անձնակազմը փորձել էր բարձրանալ այդ օբյեկտ: ԱԴԾ-ի աշխատակիցները ուղղաթիռով զավթել էին նավը եւ դրանում գտնվողներին տեղափոխել Մուրմանսկ:
ՌՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Ծովահենություն» հոդվածով:
Թիմի գրեթե բոլոր անդամները կալանավորված են:





























