Դաղստանում՝ Խասավյուրտում, այսօր առավոտյան սպանվել է հարկերի եւ հավաքագրության վարչության պետ Սաիդ Սատաեւը:

Նրա մեքենան հրաձգության է ենթարկվել առավոտյան 8-ի շրջանում: Պաշտոնյան տեղում մահացել է: «Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ դեպքի վայրից առգրավել են զենք ու փամփուշտներ: Նախնական տվյալներով՝ հրաձգությունը իրականացրել են երկու հրացաններից:

Դաղստանի հարցերով Քննչական կոմիտեում լրագրողներին հաղորդել են, որ սպանության դրդապատճառն, ամենայն հավանականությամբ, պաշտոնյայի մասնագիտական գործունեությունն է եղել:  Սակայն դիտարկվում են նաեւ այլ վարկածներ: