Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբում լայնամասշտաբ խուզարկություններ են անցկացվում: Նոր պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը մաքրում է Ռուսաստանի գործակալական ցանցը, որն ընդլայնվել էր իր նախորդի՝ Դմիտրի Սալամատինի օրոք

Այս մասին հաղորդագրություն Facebook-ի իր էջում հրապարակել է Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Օլեգ Մեդունիցան:

«Նովի ռեգիոն»-ը հայտնում է, որ 2012թ.  պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սալամատինը բազմիցս ռուսական լոբբիստ էր անվանվում մամուլում:

«Զերկալո նեդելի. Ուկրաինա»-ն հայտնում է, որ անվտանգության ծառայության հայտնաբերած գաղտնի փաստաթղթերի պատճենների պատճառով պաշտոնից կարող են զրկվել գլխավոր շտաբի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կաբանենկոն եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Իգոր Կաբանենկոյին արդեն զրկել են պետական գաղտնիքների հասանելիության իրավունքից: Շուտով այդ իրավունքից կզրկվեն  գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Յուրի Դումանսկին եւ պաշտպանական գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասկարովը: