ԱՄՆ ՌՕՈւ սպաները, որոնք մարտական հերթապահություն են իրականացրել միջուկային գլխիկներով միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռների բազայում, բազմիցս բաց են թողել ստորգետնա բունկերների հակապայթյունավտանգ դռնրը  եւ խախտել են միջուկային զենքով բազաներում անվտանգության կանոնները:

Այս տարվա ընթացքում առնվազն երկու նման խախտում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝  վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Ընդ որում, չնայած զինծառայողների կողմից ցուցումները խախտելուն՝ հրթիռներն անվտանգ են եղել, քանի որ բունկերներում գործում է պաշտպանության բազմամակարդակ համակարգ: