Երեւանի Մ. Հերացու փողոցի թունելում հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին,իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 350», «Մերսեդես Բենց Տ 430», «Միցուբիշի Պաջեռո» եւ երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի աղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլբենկյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:





























