«Ժառանգություն» խմբակցությունը չի ներառվել ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում: Այս որոշումը կայացվել է այսօր անցկացված քվեարկության՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:
Խորհրդարանական նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն անում է ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չհնչեցնի ոչ ձեռնտու հարցեր:
Մինչ այդ, խորհրդարանը ծափերով է ողջունել Հովիկ Աբրահամյանի որոշումը՝ կապված «Ժառանգության» խմբակցության անդամներին պատվիրակությունում չներառելու հետ:
«Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ հաղորդել, որ կապված այդ ավտորիտար որոշման հետ՝ քայլեր են ձեռնարկվելու: Ձեզ շատ դժվարին օրեր են սպասվում, ձեր կուսակիցներին եւս: Այս գործողությունները ձեզ չի ներվելու»,-հայտարարել է Փոստանջյանը:




























