Կուրսկի բնակչին մեղադրանք է ներկայացվել բուքմեյքերական գրասենյակի հղի ադմինիստրատորի մահվան համար: Այս մասին հաղորդում է ՌՔԿ տարածաշրջանային վարչությունը:

34-ամյա Կուրյանինին  «առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը  հասցրել է մահվան» մեղադրանք է ներկայացվել, գրում է «Ինտերֆաքսը»:

Քննության վարկածով տղամարդը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժ.  6:00-ին եկել է  «Սպորտ կլուբ», որտեղ գումարով կարելի էր ազարտային խաղերի մասնակցել: Որոշ ժամանակ անց ադմինիստրատորը երիտասարդին խնդրել է լքել հաստատությունը, քանի որ այն փակվում էր, սակայն վերջինս հրաժարվել է:

Խոսքակռիվ է ծագել: Տղամարդը սկսել է կնոջը խեղդել եւ քացիներով հարվածել: 29-ամյա կինը տեղում մահացել է: Չարագործը գրասենյակում եղած 15000 ռուբլին հափշտակելով՝ բանալիով փակել է հաստատությունը եւ փախել: