Իմ որդին կլինի, մյուսիները կլինեն, հասարակ մարդու՝ կլինի, եթե օրենքը խախտել է, պիտի պատժվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին,  ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ մեկնաբանելով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու կալանավորման փաստը։

«Ըտենց դեպքերին գնահատական տալիս են իրավապահ մարմինները: Ես ճիշտը որ ասեմ, երեկ եմ իմացել, որ ըտենց բաներ ա եղել: Կապ չունի իմ որդին ա, եթե իրավունքներին առավելություն ա տվել եւ խախտել ա օրենքը, կապ չունի, ում որդին ա, պիտի պատժվի»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ մինչ այս չէին պատժվում բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, պատգամավորն ասաց. « Աստծուն փառք, թող սրանից հետո լինի»:

Հարցին՝ չի՞ նշանակում, որ պաշտոնյաների որդիներն իրենց օրենքից վեր են դասում, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ օրենքը որ խախտում են, զգալով են խախտում: Գիտեն, որ օրենք են խախտում ու խախտում են: Մտածում են՝ կարող ա չնկատվի, նկատվում ա ամեն ինչ»։