Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հրայր Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 19-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:





























