Նախագահական ընտրությունները կարագացնեն Վրաստանի դեպի Եվրոպա ձգտումները եւ ցույց կտան, որ մենք Եվրոպայի մաս ենք կազմում:

Այս մասին հոկտեմբերի  23-ի մամուլի ասուլիսցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Վիլնյուսի կայանալիք գագաթաժողովին առնչվող հարցեր: Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարող խանգարել ընթացիկ գործընթացներին, հայտնում է «Ինտերպրեսսնյուզ»-ը:

«Ինձ ապշեցնում է Ռուսաստանի դիրքորոշումը, որը ԵՄ-ի դեմ է արտահայտվում, սակայն ոչ բացահայտ: Չեմ կարծում, թե Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը կբարդացնի վրաց-ռուսական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը շուտով կհամոզվի, որ Եվրամիությունը լավագույն ժողովրդավարական եւ քաղաքակրթական միավորումն է, եւ ինքն էլ կփորձի անդամակցել դրան», - հայտարարել է Իվանիշվիլին: