Բրիտանացի 27- ամյա արվեստագետ Դմիտրի Գալիցինը փորձելու է հսկայական դդումից պատրաստված նավակով 4 մղոն երկարությամբ ճանապարհորդություն կատարել Մեծ Բրիտանիայի Սոլենտ նեղուցում և ռեկորդ սահմանել:

Նկարիչը 2 հսկա դդումից նավակներ է պատրաստել, որոնցից մեկը կշռում է 363կգ, իսկ մյուսը`272կգ: Առաջինը պատված է նրբատախտակով և վրան շարժիչ է տեղադրված, իսկ երկրորդը պետք է պարզապես թիավարել: Թիավարելով նա ցանկանում է 100 մետրանոց ռեկորդ սահմանել:

Ինչպես տեղեկացնում է HuffingtonPost-ը` Սոլենտ նեղուցում դդումներն առաջին անգամ փորձարկելուց հետո դրանք չեն խորտակվել:

Նկարիչը HuffingtonPost-ին տված հարցազրույցում նաեւ նշել է, որ առաջին անգամ է նավարկելու  և ինքը այնքան էլ լավ լողորդ չէ, բայց վստահ է, որ կարող է հաղթահարել 3,5 մղոն երկարությամբ ճանապարհը մի քանի ժամում: