Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով՝ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Գագիկ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Նա նաեւ հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Շահեն Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանանների դատախազ է  նշանակվել Սասուն Խաչատրյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի  հրամանով՝  աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը: Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: