Սաուդյան հետախուզության ղեկավար արքայազն Բանդար բին Սուլթանը հայտարարել է ԱՄՆ հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ի ն շան բողոքի Մերձավոր Արեւելքում Նահանգների վարած քաղաքականության: Սաուդյան Արաբիային դուր չի գալիս, որ ԱՄՆ հրաժարվել է Սիրիային ռազմական հարված հասցնելուց: Բացի այդ, արաբական գերտերությունը դժգոհում է Իրանի հետ հաճախակի կապեր հաստատելուց: Այսպիսով, ԱՄՆ-ն կորցնում է արաբական աշխարհում իր գլխավոր դաշնակցին, կարծում է «Կոմերսանտը»:
Արքայազն Բանդար բին Սուլթանը խոստացել, որ պետությունը «խոշոր փոփոխություն» կանի ԱՄՆ հետ հարաբերություններում՝ կապված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում Ամերիկայի անգործության հետ, հաղորդում է Russia Today-ը:
Կոնֆլիկտի մասին վկայում է սաուդցիների աննախադեպ դեմարշը. նրանք հրաժարվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջին անգամ ստացած տեղից:
Սաուդյան Արաբիայի հետ հակամարտությունը Սպիտակ տան համար կարող է դառնալ լուրջ աշխարհաքաղաքական պարտություն: Այս երկրում է տեղակայված Պարսից ծոցում ԱՄՆ ՌԾՈւ-ի խոշորագույն բազան: Բացի այդ, Սաուդյան Արաբիան առանցքային դեր է խաղում ամերիկյան էներգետիկ անվտանգության ապահովման հարցում:





























