Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Մարտունիի բաժանմունքի նախկին պետի եւ առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:





























