Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի Գագարինի եւ Օկտյաբրսկի փողոցների խաչմերուկում պայթել է Hyundai Sonata ավտոմեքենա, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզվել է՝ տուժածը քննիչ է, հայտնել է հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տուժածը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ պայթուցիկը նրա մեքենայի տակ է տեղադրված եղել: