Բելառուսում այսօրվանից ուժի մեջ է մտնում օրենք, որի համաձայն կարող են բռնագանձել վարորդների ավտոմեքենաները, եթե մեկ տարվա ընթացքում նա երկու անգամ ոչ սթափ վիճակում ղեկին նստի: Նման մեքենայի վաճառքից հետո ստացված միջոցները կարող է ստանալ պետությունը եւ այն անձինք, որոնք տուժել են այդ վարորդների գործողություններից:
Մեքենաների բռնագանձումը նախատեսված է քրեական օրենսդրության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Խստացվել են նաեւ պատժամիջոցները այն ոչ սթափ վարորդների նկատմամբ, որոնց մեղքով վթարի արդյունքում երկու եւ ավելի մարդ է զոհվել: Այդ վարորդներին սպասվում է մինչեւ տաս տարի ազատազրկում: Նորարարությունները վերաբերելու են նաեւ օտարերկրյա վարորդներին:





























