Երեւանի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները աշնանային տերեւաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթեւեկության ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին:
Հավաքված տերեւները տեղափոխվում են համապատասխան տարածքներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային տարածքներում տերեւների այրման հնարավոր բոլոր դեպքերը բացառելու ուղղությամբ:





























