Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Զինված կամավորական խմբավորման ղեկավարության հետ հոկտեմբերի 23-ի հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մինչեւ 2019թ.  բոլիվարյան ոստիկանության թիվը հասցնել միլիոնի:

Ղեկավարության կազմում ընդգրկված են քաղաքացիական անձինք, որոնք մարտական պատրաստականություն են անցել  բոլիվարյան հեղափոխության պաշտպանության համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Հեղափոխության թանգարանում, որտեղ այս տարվա մարտին հուղարկավորվել էր բոլիվարյան հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսը: Ներկա է գտնվել նաեւ պաշտպանության նախարար Կարմեն Մենենդեսը:

Մադուրոն խնդիր է դրել մինչեւ 2015թ. բոլիվարյան ոստիկանության թիվը հասցնել 500 հազարի, 2019-ին՝ կրկնապատկել այդ թիվը:

Բոլիվարյան ոստիկանության սրբազան պարտքը, ընդգծել է Մադուրոն, «մեր հավերժ կոմանդանտե Ուգո Չավեսի  պատվիրանները կատարելն է»: