Ադրբեջանցի ուսանողները սպառնում են նոր բողոքի ակցիաներ անցկացնել:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, օրերս Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի ավելի քան հազար ուսանողներ համալսարանի բակում ակցիա են անցկացրել: Ուսանողները դժգոհում են, որ համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել գրավոր քննություններ ներմուծելու մասին:
Դժգոհ ուսանողներն այնուամենայնիվ հանդիպել են համալսարանի ղեկավարության հետ: Ըստ առկա տեղեկությունների, ղեկավարությունը չի կարողացել այմանավորվել ուսանողների հետ, որից հետո ուսանողները հայտարարել են ակցիան շարունակելու մասին:
Իր հերթին համալսարանի ռեկտորը նշել է, որ ուսանողների բոլոր դժգոհությունները հաշվի են առնվել եւ նրանք գոհ են մնացել:





























