Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին, հոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























