ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է տեղեկություններն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը:
Մերկելը զանգահարել է ԱՄՆ նախագահին եւ պահանջել բացատրություններ տալ այն բանից հետո, երբ նման տեղեկություններ է ստացել: Նա հստակորեն հասկացրել է, որ այդ տեսակ գործողություններն անընդունելի են, եթե տեղեկություններն իրականությանը համապատասխանում են: Այս մասին հաղորդվում է գերմանական կողմի հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Օբաման հավաստիացրել է դաշնային կանցլերին, որ ամերիկյան հետախուզությունը չափազանց մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել նրա հեռախոսազանգերի հանդեպ:
Օրերս Օբաման ստիպված էր բացատրություններ տալ նաեւ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին: Այդ պատճառով Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանին կանչել էին Ելիսեյան պալատ՝ բացատրություններ տալու:





























