Հայաստանի գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 23-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները: Վերջինս նշանակվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:





























