«Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը կդադարեցնի իր գործունեությունն այդ կազմակերպությունում: Այս մասին ասվում է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի դիմումում՝ ուղղված «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահի միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, որոշումը կապված է 2013թ հոկտեմբերի 23-ից Բանաձեւի 32-րդ կետի ընդունման հետ, որը «լուրջ հարված է հասցնում Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության համբավին»: Դիմումն ուղղվել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ նախագահ Լեոնիդ Կոժարային, Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչին, Եվրախորհրդարանի բոլոր անդամներին:

Սկալդալի պատճառը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների բացասական գնահատականն է եւ Եվրախորհրդարանի բանաձեւի նախագծում 32-րդ կետի ներառումը, որի համաձայն ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ պահանջներին ու ստանդարտներին:

Նամակում զգացվում է շիկացած հույզերի երանգավորում: «Այսօր արդեն ակնհայտ է այն, որ հունիսի սկզբին դիտորդներ չուղարկելու Եվրախորհրդարանի որոշման հետեւում մեր երկրում անկարգություններ եւ սաբոտաժ կազմակերպելու ծրագրեր էին թաքնված»,-ասվում է դիմում:

Նամակում նշվում է, որ կանխակալ գնահատականներ միջոցով Եվրոպական բարձրագույն կառույցներից մեկը փորձում է խեղաթյուրել միջազգային հարթակում Ադրբեջանի իմիջը, զրպարտել երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաեւ այդ կերպ փորձել Ադրբեջանի ստիպել հրաժարվել արդեն 23 տարի հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերից: Պատվիրակության նամակում նշվում է նաեւ, որ չնայած այդ ամենին, ադրբեջանական պետությունը շարունակելու է վարել անկախ քաղաքականություն եւ որպես տարածաշրջանի առաջատար պետություն, այսուհետ եւս շարունակելու է պահպանել իր գերակա դիրքը:

Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչը եվրոպական կառույցներին մեղադրել է Ադրբեջանը Լիբիայի կամ Սիրիայի վերածելու փորձի մեջ: