Տեղեկան ժողովրդավարության հարցում կանանց դերը պետք է աճի: Այսօր լրագրողներին նման կարծիք է հայտնել UNDP ներկայացուցչության ղեկավար եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն: «Կինը տեղական ժողովրդավարությունում» ծրագիրը UNDP-ի առաջնահերթություններից է, հավելել է նա:

1991-ից ի վեր՝ Հայաստանում վավերացվել է ավելի քան հիսուն միջազգային համաձայնագրեր կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին, այդ թվում՝ պետական եւ տեղական իշխանությունում: Սակայն ներկայումս կանայք կազմում են խորհրդարանի եւ կառավարության անդամների տասնմեկ տոկոսը, իսկ քաղաքային եւ գյուղական 924 համայնքներից ղեկավար պաշտոներ զբաղեցնում են միայն 23 կանայք:

«Ցանկանում ենք ջանքերը կենտրոնացնել հասարակությունում կանանց դերի վրա, ինչը կարող է բավականին օգտակար լինել հանրապետության համար»,-ընդգծել է Բուսետտոն:

2012-ին UNDP-ն «Կինը տեղական ժողովրդավարությունում» ծրագրին տրամադրել է 1,3 մլն դոլար, իսկ այս տարվա սկզբից՝ 71 հազար դոլար: