Հոլանդական ոստիկանությունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է Հաագայում Ռուսաստանի աշխատակցի բնակարանի գողության կասկածյալի կալանավորման մասին:

43-ամյա կրկնահանցագործը «քաջ ծանոթ է տեղի ոստիկանությանը»՝ գործած նման հանցանքների շարքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանցագործը հոկտեմբերի 17-ին ներխուժել էր ռուսաստանցի դիվանագետներին հատկացված շենք՝ տանելով դիվանագետների անձնական որոշ իրեր:

Արդեն հաջորդ օրը հոլանդական ոստիկանությունը ճշտել էր ենթադրյալ հանցագործի ինքնությունը:

Հաագայում ռուսաստանցի դիվանագետների շենք էր ներխուժել գող-կրկնահանցագործը

Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը ավելի վաղ ենթադրել էր, որ միջադեպը ոչ մի կապ չունի ռուսաստանցի եւ հոլանդացի դիվանագետների հետ կատարված նախկին միջադեպերի եւ դրա հետեւանքով դիվանագիտական հարաբերություններում առաջացած լարվածության հետ: «Հավանաբար, դա պարզապես պատահականություն է»,– հայտնել է արտգործնախարարը:

Սպասվում է, որ հանցագործը դատարանի առաջ կկանգնի հոկտեմբերի 25-ին: