Հայաստանի լեռներում տեղակայված Նոյան տապանը պատկերված էր հյատնի գերմանացի քարտեզագիր Մարտին Վալդզեմյուլերի քարտեզի վրա, որը թվագրվում է 1507թ.:
Գիտնական Չետ Վան Դուզերը ներկայացրել է հայտնի քարտեզի վերաբերյալ մանրամասներ Նյու-Յորքի հասարակական գրադարանում դասընթացներից մեկի ժամանակ, հաղորդում է livescience.com-ը:
Նշենք, որ Վալդզեմյուլերի քարտեզը՝ «Carta Marina»-ն, ամենահին քարտեզն է, որի վրա նշված է «Ամերիկա» անվանումը:
Գիտնականի խոսքով՝ քարտեզը կազմելիս Վալդզեմյուլերը չի օգտվել հին աղբյուրներից, ու հիմվել է ժամանակակից ուղղորդող քարտեզների, ծովերի ու ափամերձ գոտիների քարտեզների վրա: Քարտեզագիրն օգտվել է նաեւ բազում նկարագրական տեքստերից ու այն ժամանակների արքայատոհմերի նկարազարդումներից:
Վան Դուզերը նշում է, որ քարտեզի վրա պատկերված է Նոյի տապանը՝ տեղակայված Հայաստանի լեռներում: Գիտնականը համարում է, որ քարտեզագիրը հիմնվել է նմանատիպ ժամանակակից ուղղորդող քարտեզների վրա:
Քարտեզի վրա վատ են պատկերված Ասիան ու Ճապոնիան, հավանաբար, այն պատճառով, որ շրջանները հարաբերականորեն վատ էին ուսումնասիրված եվրոպացի հետազոտողների կողմից: Ու, չնայած բոլոր բացթողումներին, «Carta Marinа»-ն առաջվա պես իրենից ներկայացնում է քայլ առաջ քարտեզագրության մեջ, համարում է Վան Դուզերը:





























