Քենիայի ոստիկանապետը սպառնում է ձերբակալել լրագրողներին, որոնք տեղեկություններ են տարածում Նայրոբիում «Ուեսթեյգ» առեւտրի կենտրոնի հարձակաման ժամանակ զինվորականների կողմից դիակապտությունների մասին:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Դավիդ Կիմայոյի խոսքով՝ լրատվամիջոցները չպետք է տեղեկություններ տարածեն, որոնք զրպարտություններ են ու բնակչության շրջանում ատելություն են ծնում զինվորականների ու իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: «Ակնհայտ է, որ խոսքի ազատությունն էլ պետք է սահմաններ ունենա»,- ընդգծել է Կիմայոն:Քենիայի ոստիկանությունում առկա անանուն աղբյուրը հաղորդում է, որ ազգային KTN հեռուստաընկերության երկու լրագրողներ, մասնակցել են տեսագրության պատրաստման աշխատանքներին «Ուեսթեյգի» հարձակման ժամանակ դիակապտությունների վերաբերյալ, ավելի վաղ բերվել են ոստիկանական բաժանմունք ու հարցաքննվել են:Նայրոբիում ահաբեկիչների կողմից գրավված առեւտրրի կենտրոնի ազատագրմանը մասնակցող զինվորականների կողմից դիակապտությունների մասին հայտնի է դարձել 2013թ.-ի հոկտեմբերին:

Լրատվամիջոցների ձեռքի տակ են հայտնվել առեւտրի կենտրոնում տեղադրված վերահսկման տեսախցիկների ձայնագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես են զինվորականները առեւտրի կենտրոնի խանութներից իրեր գողանում: Մինչեւ տեսգրությունների ի հայտ գալը անվտանգության աշխատակիցները ժխտում էին զինովրականների կողմից գողության դեպքերը: