«Հրապարակը» գրում է. «Եթե ԵԽԽՎ-ում չհնչեր Զարուհի Փոստանջյանի աղմկահարույց հարցը, արդյոք ի սկզբանե նախատեսված ռոտացիան կիրականացվե՞ր պատվիրակության կազմում, եւ ՕԵԿ ներկայացուցիչը կընդգրկվե՞ր: Այս հարցին Մհեր Շահգելդյանը պատասխանել է՝ հղում անելով ի սկզբանե հայտարարված, բայց մինչ չարաբաստիկ հայտարարության միջադեպը չիրականացված սկզբունքին. «Սկզբունքը ռոտացիան էր, մնացածը Դավիթ Հարությունյանին պետք է հարցնել»:
Նկատենք, որ Դավիթ Հարությունյանը ՕԵԿ-ի ընդգրկվելու կապակցությամբ հույս էր հայտնել, որ ԵԽԽՎ-ում լավագույնս կներկայացնի քաղաքական գունապնակը: «Ո՞ր գույներն է հատկապես նախընտրելու ՕԵԿ-ը» հարցին Շահգելդյանը չի պատասխանել՝ «կոռեկտ չհամարելով»:





























