Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի Dulces Blueberry ընկերության հրուշակեղենի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` 50-ից ավելին: Եվս 20 մարդ անհետ կորած են:
Ըստ քաղաքապետ Էնրիկե Սերանոյի` 11 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից չորսը ծանր վիճակում են: Վիրավորների մեծ մասը լուրջ այրվածքներ են ստացել: Գործարանի ղեկավարությունը չի բացառում, որ աշխատողներից ինչ-որ մեկը կարող է մնացած լինել շենքի ներսում:
Ըստ նախնական տվյալների` պայթյունը տեղի է ունեցել շենքի ստորին հարկի արտադրամասերից մեկում, որը ներկայումս խիստ վնասվել է: Պայթել է կաթսան, հայտնում է «ՌԻԱ Ֆեդերալ պրեսս»-ը:





























