Գերմանական Ֆրայբուրգի սրճարանում դիրքավորված քրդին բռնել եւ վնասազերծել են։ Ոչ ոք չի տուժել։ Չարագործը 12 պատանդներին պահել է 12 ժամ ։
Ինչ-որ պահի հայտնի է դարձել, որ բոլոր պատանդները նրա ազգականներն ու ծանոթներն են, եւ միանգամայն հավանական է, որ ինքնակամ են գտնվել հաստատությունում։ Օրենքի հետ նակինում խնդիրներ ունեցած տղամարդը այդպես էլ ոչ մի պահանջ չի ներկայացրել։
Սկզբնապես 36-ամյա քուրդը հայտարարել էր, որ ռումբ ունի, սակայն տեղեկությունը չէր հաստատվել։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ոստիկանությունում պատմել են, որ չարագործի մոտ դյուրավառ խառնուրդով տարա է եղել։
Քուրդը դատված է եղել զենք պահելու համար, նա հոկտեմբերի 24-ին առանց հարգելի պատճառի բացակայել էր դատական նիստից։
12 պատանդների թվում եղել են մի քանի երեխաներ։ Դեպքը կատարվել է քաղաքի հյուսիսում։ Սրճարանի հարակից փողոցները 10 ժամվա ընթացքում փակ են եղել։





























