Կալիֆորնիայի Սանտա Ռոսա քաղաքում շերիֆի օգնականի սպանած երեխան յոթ վերք էր ստացել, որոնցից երկուսը՝ մահացու։
Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Սոնոմա օկրուգի դատաքննիչը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Դիահերձումը ցույց է տվել, որ 13-ամյա Էնդի Լոպես Կրուսը մահացու վնասվածքներ է ստացել կրծքի եւ ազդրի հատվածում։
Նա նաեւ ձեռքի եւ նախաբազկի հատվածում է վերքեր ունեցել։
Կրակ է բացել շերիֆի գրասենյակում 24 տարի ծառայած սպան։
Հոկտեմբերի 24-ին տասնյակ մարդիկ Սանտա Ռոսայի փողոցներ էին ելել՝արդար հետաքննություն պահանջելով։
Բողոքողները երթով անցել էին կենտրոնաան փողոցներով՝ վանկարկելով. «Մենք արդարություն ենք պահանջում»։
«Ինչո՞ւ են նրանք սպանել երեխային։ Ինչո՞ւ շերիֆի օգնականները չեն կարողացել խաղալիք զենքը տարբերել իսկականից»,– հարց են տալիս տեղի բնակիչները։
Հիշեցնենք, Սանտա Ռոսա քաղաքում ոստիկանը սպանել էր խաղալիք Կալաշնիկով ինքնաձիգ ունեցող երեխային։





























