57-ամյա չինուհի Նի Լինմեյը, ով ունի աշխարհում ամենաերկար մազերը՝ երեքից ավել մետր երկարությամբ, որոշել է 16 տարվա մեջ առաջին անգամ կտրել դրանք: Տեղի բնակիչները ցանկություն են հայտնել շտապ լուսանկարվել նրա հետ, քանի դեռ նա չի դարձել բոլոր պես, գրում է Medikforum.ru-ն:

Նի Լինմեյը օրական երկու ժամ է ծախսում մազերը լվանալու ու չորացնելու համար: Հետո նա, որպես կանոն, սեւ մազերը փաթաթում է գլխին, որպեսզի իրեն քայլելուց չխանգարեն: Սակայն վերջին ժամանակներում զգացել է, որ իր համար դժվար է գլխին կրել ծանրությունը ու կինը որոշել է 16 տարի անց կտրել մազերն առաջին անգամ:

Լուսանկարների համար կինը արձակել է մազերը, որպեսզի երեւան դրանց երկարությունը: Դրանցից մեկում միաժամանակ չորս կին պահել են մազրեը, իսկ Նին բավական տպավորիչ տեսք ունի:

Ընդ որում, միեւնույնն է, նա բավական հեռու է իր հայրենակցուհի Կսի Կուպինից, որի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաերկար մազերն ունեցող կին: 2004թ.-ի մայիսին դրանց երկարություը 5.6 մետր էր: Կսին 1973թ.-ից չէր կտրում մազերը, երբ դեռ 13 տարեկան էր: