Ավստրալական կենդանիների շատ տեսակներ անհետացել են այնպատճառով, որ դադարել են որսալ նրանց, պարզել են տեղացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է գիտական Proceedings of the Royal Society B ամսագրում:

Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով հսկա մողեսների թվաքանակն այն շրջաններում, որտեղ բնիկները դեռ որսում են դրանց, եւ այն շրջաններում, որտեղ ոչ ոք չի որսում:

Ի զարմանս գիտնականների պարզվել է, որ առաջին դեպքում մողեսների թիբը կրկնակի անգամ ավել էր, քան այնտեղ, որտեղ, տեսականորեն, ոչինչ չէր խանգարում կենդանիներին ապրել ու բազմանալ: Հետազոտողները ենթադրում են, որ տարածքում հատուկ էկոհամակարգ է ձեւավորվել, ինչի մաս են կազմում աբորիգենները, ովքեր մի քանի դար շարունակ որսում են ավստրալական ֆաունայի ներկայացուցիչներին:

Միաժամանակ 20-րդ դարի սկզբին մի շարք կենդանիներին նկատմամբ որսի արգելքը գործոն հանդիսացավ, ինչը հանգեցրեց դրանց տեսակի ոչնչացմանը, ենթադրում են գիտնականները: Նրանց կարծիքով նման օրինաչափությունը կարող է բնորոշ լինել նաեւ մյուս մայրցամաքներին: