Հանգիստ մարդիկ ավելի հեշտությամբ են կառավարում այլ մարդկանց, պարզել են ճապոնացի գիտնականները, որոնց հետազոտությունները հրապարակվել են գիտական PLoS One ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են՝ անցկացնելով մի շարք փորձեր մարդկանց մասնակցությամբ, որոնք խառնվածքով տարբերվում էին միմյանցից:
Արդյունքում պարզվել է, որ ավելի հանգիստ խառնվածքով մարդիկ հեշտությամբ են կառավարում զգացմունքային ու անհավասարակշիռ իրենց ընկերներին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես խոսքն այն դեպքերի մասին է, երբ «լռակյացները» փորձում են օգուտ քաղել իրավիճակից, որի մեջ ներքաշվել են իրենց զգացմունքային ընկերները:




























