Սաուդյան Արաբիայում ոստիկանության աշխատակիցները տուգանել են ավտոմրցարշավի 16 կին մասնակցի: Նրանցից յուրաքանչյունը ստիպված է եղել 80-ական դոլար վճարել, գրում է BBC-ին:

Բացի այդ, ոստիկանությունը հարկադրել է կանանց ստորագրել «վարելուց հրաժարվելու» մասին փաստաթուղթ: Կանանց մեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում ոչ պաշտոնապես գործում է 1990թ.-ից, սակայն սաուդյան օրենքներում արձանագրված չէ:

Ավելի վաղ հայտնում էին, որ սաուդյան շեյխերը հանրահավաք են կազմակերպել ընդդեմ կանանց վարորդական իրավունք տրամադրելու: