Հայաստանում նոյեմբերի 2-6-ը տեղի կունենա Ճապոնական երրորդ կինոփառատոնը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է փառատոնի անփոփոխ կազմակերպիչ, հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, փառատոնի շրջանակներում կցուցադրեն հինգ ֆիլմ. «Ծաղիկների սեզոնից հետ», «Վիյոնի կինը», «Երազ ամռան գիշերին», «Խանկո գնացքը. հրաշք 15 րոպեում», «Բուսիդո տասնվեց տարեկանների համար»: «2000-ական թվականներին նկարահանված հետաքրքիր, ժամանակակից բոլոր ֆիլմերը»,- նշել է Կարինե Փիլիպոսյանը:

Փառատոնը կբացի ռեժիսոր Քնզի Նականիշիի «Ծաղիկների սեզոնից հետո» ֆիլմը: Այս փառատոնի նորությունը աշխարհագրության ընդլայնումն է. այժմ Երեւանից ու Գյումրիից բացի(նոյեմեբրի 5-6) ճապոնական ֆիլմերը կցուցադրեն Էջմիածնում(նոյեմեբրի 6): «Հայ հանդիսատեսը ամեն օր չէ, որ կարող է ճապոնական ֆիլմերը դիտել մեծ էկրանին, ուստի հույս ունենք, որ մեզ կհաջողվի շարունակել ու ընդաեւձակել աշխատանքն այս ուղղությամբ»,- նշել է Կարինե Փիլիպոսյանը:

Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Բացմանը նախատեսվում է «Հովեր» պետական կամերային նվագախմբի ելույթը, որի կատարմամբ կհնչեն Կոմիտասի ու չինացի կոմպոզիտոր Տորու Տակեմիցուի ստեղծագործությունները: Փառատոնի բացումից անմիջապես առաջ «Խիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն հին ճապոնական արվեստ հանդիսացող օրիգամին: